02/10/2018 12:06
Տարբերականեր են որոնվում՝ վարչապետի հարաժարականով խորհրդարանը ձևափոխելու. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ)
Տարբերականեր են որոնվում՝ վարչապետի հարաժարականով խորհրդարանը ձևափոխելու, դրա վերաբերյալ պետք է բանակցել, լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
«Մենք նոր ենք դուրս եկել քարոզարշավից և պատրաստ ենք նորի, բայց ես մեր տեղն եմ խոսում, բազմաթիվ ուժեր կան, որ ասում են՝ դեռ պատրաստ չեն, բանակցություններն էլ հենց դրա համար են: Վարչապետը կհանդիպի և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի հետ», - ասաց Մարուքյանը։
Դիտարկմանը՝ համաձա՞յն է վարչապետի այն պնդման հետ, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները նաև անհրաժեշտ են ներդրումներ բերելու համար, Մարուքյանը նշեց.
«Ես ներդրողների հետ չեմ հանդիպել, չգիտեմ՝ նրանք ինչ պահանջեր են ներկայացրել»։
Խոսելով հանրության շրջանում տիրող էյֆորիայի մասին՝ Մարուքյանը նկատեց՝ չի կարծում, որ այն անցել է կամ կանցնի մոտակա մեկ կամ երկու տարվա ընթացքում։
Դիտարկմանը՝ կանցնի՞ այդ էյֆորիան արտահերթ ընտրություններից հետո, Մարուքյանը նշեց. «Ես էյֆորիայի մասնագետ չեմ, մի բան գիտեմ՝ մարդիկ, որ ոգևորված են, էդ ոգևորությունը երկար կարող է տևել, բայց դա կապ չունի քաղաքական պրոցեսների հետ»։