03/10/2018 02:29
Նախագահը ստորագրել է ՀՅԴ ու ԲՀԿ նախարարների ազատման հրամանագրերը, սպասվում է Փաշինյանի հրաժարականը
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արթուր Գրիգորյանը ազատվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնից:
Արթուր Խաչատրյանը ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից, Հրաչյա Ռոստոմյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից, Լևոն Վահրադյանը՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից, Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնից, Աշոտ Հակոբյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից:
Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայում հանրահավաքի հարթակին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ստորագրեց ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին պաշտոնից ազատելու մասին որոշումները։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ բոլոր այն ուժերը, որոնք այսօր ԱԺ-ում կողմ են քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքը փոփոխելու նախագծին հակահեղափոխություն են հայտարարել։
Նա նաև ասաց, որ հրաժարան կտա, երբ հրամանագրերը դե-յուրե մտնեն ուժի մեջ: