03/10/2018 17:25
Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապը դեռ հաստատված չէ. Փաշինյան
Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապն այս պահի դրությամբ դեռ հաստատված չէ, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցի, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ, ու ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի երկայնքով իրավիճակը անհամեմատ ավելի հանդարտ է», - ասաց նա։
Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք ու այդ տեղեկանքը կփոխանցեն Աշոտյանին։