03/10/2018 15:16
Հայաստանի քաղաքական ուժերը պետք է բավականաչափ ժամանակ ունենան ընտրություններին նախապատրաստվելու համար. ԵԽԽՎ
Հայաստանում մոնիթորինգի վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցող Յուլիա Լևոչկինան կոչ է արել Հայաստանի քաղաքական ուժերին լիարժեք հարգել ժողովրդավարության սկզբունքները և օրենքի գերակայությունը:
«Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ կոչը, սակայն հորդորում ենք իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի արտահերթ ընտրությունների ժամանակ ապահովվի եվրոպական չափանիշների և նորմերի պահմանումը, նաև բոլոր քաղաքական ուժերն ունենան համապատասխան և բավարար ժամանակ ընտրություններին նախապատրաստվելու համար», - ասվում է ԵԽԽՎ կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ընտրական օրենսգրքի ցանկացած փոփոխություն պետք է ամբողջությամբ հաշվի առնի Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականները:
Յ. Լևոչկինան նշել է բավարար ժամանակում համապատասխան խորհրդատվություններ անցկացնելու և հնարավոր սահմանադրական բարեփոխումների համատեքստում համաձայնության հասնելու անհրաժեշտությունը, որոնք չպետք է անցկացվեն հապճեպ: