03/10/2018 17:47
Նիկոլ Փաշինյանը չի բացառում շուրջօրյա հանրահավաքների իրականցումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե հետհեղափոխական էյֆորիան Հայաստանում կարող է 15 տարի չանցնել, և դա, ըստ նրա, չի նշանակում, որ Հայաստանում 15 տարի ընտրություններ չեն անցկացվելու։
«Նրանք, ովքեր շարժվում են այն տրամաբանությամբ, որ այս քաղաքական ճգնաժամը պետք է շարունակվի մինչև մայիս, և այդ ժամանակ ընտրություններ տեղի ունենան, նրանք իրենց նեղ խմբային շահերն ավելի բարձր են դասում պետական շահերից», - ասաց վարչապետը։
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ նախագահ Սարգսյանը ստորագրի Ազգային ժողովի՝ նախօրեին ընդունած օրենքը, Փաշինյանն արձագանքեց.
«Ես չեմ կարծում, որ Հայաստանի նախագահը որևէ բան կանի Հայաստանի քաղաքացիների դեմ»։
Նրա կարծիքով՝ երբ ինքը հրաժարական ներկայացնի, երկրում անկառավարելի վիճակ չի ստեղծվի։ Լինելու դեպքում էլ վարչապետը չբացառեց շուրջօրյա հանրահավաքների իրականացումը։