03/10/2018 14:08
Պավլիկ Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ են հայտարարել
«Սասնա Ծռերի» գործով հերթական դատական նիստի ընթացքում Պավել Մանուկյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե հայտարարում է հացադուլ՝ հրաժարվելով նաև բժշկական օգնությունից։
Պ. Մանուկյանն ասել է, որ հացադուլից դուրս չի գալու, մինչև չփոխվի իր խափանման միջոցը։
Արմեն Բիլյանը ևս ասել է, որ հացադուլ է հայտարարում՝ միանալով Պավել Մանուկյանի պահանջին։
Մինչ այդ, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ կիրառվել է սանկցիա, նա հեռացվել է նիստերի դահլիճից, երբ հարցեր էր ուղղել հարցաքննվող ոստիկանին։
Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանը հորդորել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին չգնալ նման ծայրահեղ քայլի, միաժամանակ նշելով, որ իրենց ազատության պահանջը դա ամբողջ ժողովրդի պահանջն է։