03/10/2018 14:11
Ոչ ձեռքերս արյունոտ ա, ոչ գրպանս ուրիշի փող կա, ոչ էլ մանդատը ինձ տվել ա լիազորություն. Շարմազանով (Տեսանյութ)
Ես երեկ պարոն վարչապետից չեմ լսել որևէ հիմնավորում, թե ինչու արտահերթ ընտրությունները պետք է լինեն դեկտեմբերին, ոչ թե այլ ամսում. սա է մտահոգիչը, լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Մյուս կողմից ԱԺ-ն անկախ նրանից, թե վարչապետի կողքը քանի մարդ է կանգնած, ըստ Սահմանադրության ՀՀ օրենսդիր մարմին է և չի կարելի ճնշումներով ու սպառնալքիներով միջամտել ԱԺ աշխատանքին»:
Շարմազանովն ընդգծեց՝ ինքը կառչած չէ իր մանդատից կամ պաշտոնից:
«Բացի իմ ազգին ծառայելուց՝ ուրիշ բան չեմ արել: Երբ իմ արածի կեսն իրենք անեն, կասեմ ապրեք, քանի երկրում Ցեղասպանություն եմ ընդունել տվել, քանի պատգամավոր եմ բերել Արցախ, տարել առաջին գիծ… ոչ ձեռքերս արյունոտ ա, ոչ գրպանս ուրիշի փող կա, ոչ էլ մանդատը ինձ տվել ա լիազորություն: Հասկանալի է, որ ինչ այսօր ասում եմ, լսելի չէ մեծամասնության համար, բայց հիմա սա ասում եմ, որ վաղը չասեք՝ բա մարդ չկար մի հատ սթափ, որ ասեր ԱԺ-ի հետ այսպես չեն վարվում», - նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում