03/10/2018 15:01
Հիվանդանոցում մահացել է Գուրգեն Մահարու այրին՝ Անտոնինա Մահարին
Կյանքի 94-րդ տարում հիվանդանոցում մահացել է լիտվուհի, Հայաստանի գրողների միության անդամ Անտոնինա Մահարին՝ հայ բանաստեղծ, արձակագիր Գուրգեն Մահարու կինը։
Լիտվացի արձակագիրը Կիևյան փողոցում գտնվող անմխիթար վիճակում գտնվող իր տանն ապրում էր միայնակ: Եկամտի միակ աղբյուրը նվազ կենսաթոշակն էր, պետության կողմից որևէ աջակցություն չուներ:
Aysor.am-ը դեռևս 5 տարի առաջ հյուրընկալվել է նրա տանը՝ բացահայտելով այն պայմանները, որում բնակվում էր արձակագիրը:
Aysor.am-ը ցավակցում է Մահարիների հարազատներին և ընտանիքի անդամներին: