03/10/2018 17:02
Երեկ բազմաթիվ մեքենաներ են վնասվել. Աշոտյանը Փաշինյանից պահանջում է պարզել դրանց հեղինակներին (Տեսանյութ)
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին խնդրեց՝ «եթե ուզում է զբաղվել օրինախախտումներով ու սպառնում է օրենքով», թող զբավի նաև իր գործընկեր Ռուզաննա Առաքելյանի հետ տեղի ունեցածով։
«Մամուլն այսօր գրել է. եթե խոսում եք արդարության մասին, ապա այն պետք է լինի բոլորի համար, ես ակնկալում եմ, որ նրանք ստանան ձեզանից հանձնարարական՝ պարզելու մեր գործընկերոջ հանդեպ տեղի ունեցածը, հանգամանքները, մեղավոր անձանց», -ասաց Ա. Աշոտյանը։
ՀՀԿ պատգամավորը նշեց նաև, որ երեկ բազմաթիվ մեքենաներ են վնասվել ու ինքը պահանջում է պարզել նաև դրանց հեղինակներին։