04/10/2018 19:27
Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց ԱԻ նախարար. նախագահը հրամանագիր է ստորագրել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։
Նախագահի ստորագրած հրամանագրով՝ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
Ֆելիքս Ցոլակյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Այս տարվա հունիսին Ցոլակյանը հայտարարել էր ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու հայտ ներկայացնելու մասին:
Հիշեցնենք, նախկին նախարար ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը պաշտոնից ազատվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։