04/10/2018 13:22
Վարչապետի տեսակետը ճիշտ է, երկրում քաղաքական անկայունության դեպքում բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում. ՊԵԿ նախագահ
Այնտեղ, որտեղ քաղաքական առումով դեռևս կայուն վիճակ չկա, բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Իհարկե, բիզնես միջավայրն այնտեղ, որտեղ քաղաքական առումով դեռևս կայուն վիճակ չկա, սպասողական դիրքեր է գրավում, մինչև հասկանալի լինի, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն։ Բնականաբար, ճիշտ է վարչապետի տեսակետը», - ասաց Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու անհրաժեշտությանը։
«Սպասողական վիճակն ինչքան երկարի, այնքան երկրի համար վատ է», - ամփոփեց Դավիթ Անանյանը։