04/10/2018 11:57
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը
Ռուսաստանի Կոստրոմայի մարզում AS-350 ուղղաթիռի կործանման հետևանքով, նախնական տվյալով, մահացել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Այդ մասին ТАСС-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:
«Նախնական տեղեկատվության համաձայն՝ Կարապետյանը գտնվում էր կործանված ուղղաթիռում», - ասել Է նա:
Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Կարապետյանն արձակուրդում էր: Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում ТАСС-ն առայժմ չունի: