04/10/2018 19:25
Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։
Նախագահի ստորագարծ հրամանագրով՝ Տիգրան Բալայանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Բալայանը նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):
Նշենք, որ Տիգրան Բալայանը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն էր, որը տասը տարի աշխատելուց հետո այսօր հայտարարեց, որ թողնում է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնը։