04/10/2018 09:55
«Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների կարգավորման գլխավոր դերակատարը կդառնա Իշխան Զաքարյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում խնդրահարույց օրինագծի քվեարկությանը «Ծառուկյան» դաշինքի միանալու գործում մեծ դերակատարում է ունեցել խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, ով միակն էր այս խմբակցությունից, որ միացել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու գլխավոր դատախազությանն ուղղված միջնորդությանը։
«Ծառուկյան» դաշինքի և ընդհանրապես ԲՀԿ-ի շուրջ առաջիկա բոլոր զարգացումները համակարգելու է Իշխան Զաքարյանը։ Նա էլ դառնալու է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների կարգավորման գլխավոր դերակատարը։ Իշխան Զաքարյանի համար հակահեղափոխության հաղթանակը անձնական ունեցվածքի պահպանման և անվտանգության ապահովման միակ հնարավորությունն է»։