04/10/2018 11:36
ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող մարզպետներն ազատվեցին պաշտոններից
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց Արագածոտնի, Լոռու, Վայոց ձորի, Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետերին աշխատանքից ազատելու մասին։
Որոշման նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Այսպիսով, Աշոտ Սիմոնյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի պաշտոնից։
Հրանտ Մարգարյանն ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից։
Արագած Սաղաթելյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։
Գագիկ Միրիջանյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից։
Իշխան Սաղաթելյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։
Կարեն Համբարձումյանն ազատված է Սյունիքի մարզպետի պաշտոնից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին հրավիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բոլոր այն նախարարներն ու մարզպետերը, ովքեր ներկայացնում են «Բարգավաճ Հայաստան» և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները, կազատվեն զբաղեցրած պաշտոններից։
Նիկոլ Փաշինյանը նախկին նախարարներին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար։
«Կադրային որոշումը կայացվել է քաղաքական իրադարձությունների պատճառով», - ասաց վարչապետը։
Նշենք, որ Գեղարքունիքի, Արագածոտնի և Լոռու մարզպետերը ներկայացնում են Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիք մարզպետերը ՝ «Բարգավաճ Հայաստան»։