04/10/2018 12:52
Մոդրիչի վրայից հանել են սուտ ցուցմունքի վերաբերյալ մեղադրանքները
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վրայից հանել են սուտ ցուցմունք տալու վերաբերյալ մեղադրանքները:
Այս որոշումը կայացրել է Զագրեբի քրեական դատարանը: Խորվաթիայի դատախազությունը կարող է բողոքարկել դատավճիռը:
Մոդրիչին մեղադրանք էր առաջադրվել Զագրեբի «Դինամոյի» նախկին նախագահ Զդրավկո Մամիչի օգտին կեղծ ցուցմունք տալու համար:
Հաղորդվում է, որ Մոդրիչը ստել էր «Դինամոյից» «Տոտենհեմ» տրասֆերի մանրամասների վերաբերյալ: