04/10/2018 10:59
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի դեկտեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1,46 դոլարով՝ մինչև 86,1 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 1,18 դոլարով և կազմում 76.41 դոլար մեկ բարելի դիմաց: