05/10/2018 11:53
Խորհրդարանական ընտրություններն արագացնելը բխում է ՀՀ տնտեսական շահերից. մեր թիմում մոտեցումը հստակ է. վարչապետի խորհրդական
Մեր թիմի բոլոր անդամներն ունեն հստակ մոտեցում՝ Հայաստանի տնտեսական շահերից է բխում, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններն արագացվեն, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհդրական Արսեն Գասպարյանը։
«Հայաստանի տնտեսական շահերից բխում է, որպեսզի արագացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Երեկ որոշ լրատվամիջոցներում մեկնաբանություններ եղան, որոնք փորձեցին ցույց տալ, թե տարբերություն կա իմ և վարչապետի ասածների մեջ այս կապակցությամբ։ Նախ և առաջ պետք է ասեմ, որ բացարձակ որևէ տարբերություն չկա մեր թիմի բոլոր անդամներն ունեն հստակ մոտեցում այս հարցում»,- ասաց վարչապետի խորհրդականը։
Նա նշեց՝ այս տարվա հունիսից սկսած շատ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ օտարերկրյա գործարարների շրջանակներում։