05/10/2018 14:56
Արարատ Միրզոյանը արտահերթ ընտրությունների հարցը քննարկել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի հետ
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալյա Վուտովայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը, հնարավոր սահմանադրական փոփոխություններին, անցումային արդարադատությանն առնչվող հարցեր: Տիկին Վուտովան վերահաստատել է, որ ԵԽ-ն աջակցում է մեր երկրում իրականացվող կարևորագույն բարեփոխումներին և Նոր Հայաստանի ինստիտուտների ուժեղացմանը և ընդգծել, որ բոլոր գործընթացները կիրականացվեն օրենքի գերակայության հիման վրա:
Զրուցակիցները կարևորել են նաև ԵԽ Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական աջակցությունն օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին: