05/10/2018 01:26
Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն՝ մենք էլ ենք ուզում. Ծառուկյանն՝ ընտրությունների մասին
Ժողովուրդն ուզում է դեկտեմբերին, ուրեմն՝ մենք էլ ենք ուզում, «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
«Հո մենք չե՞նք ասում արտահերթ չենք ուզում, մենք իր, մեր պետության, ժողովրդի կողքին ենք: Վարչապետն ասել է պետք է գանք քննարկենք, մենք պատրաստ ենք: Մենք ասում ենք՝ կառավարության կետերը կատարենք, անցնենք ընտրության: Հիմնական խնդիրը հրատապ լինելու այն է, որ ոնց քաղաքապետի ընտրությունը վերափոխեցին հեղափոխության, հիմա նույնն ուզում են առանց օրենք փոխելու, անեն ընտրություն, որովհետև ժամանական անցնում է, ասածներն իրականություն չի դառնաում, ինչին ժողովուրդը սպասում է: Մենք էլի ենք պատրաստ, մենք չենք ուզում խանգարել: Ժողովրդի կողքին ենք», - նշեց Գ.Ծառուկյանը։