05/10/2018 15:13
Կարգին Հայկոյի ընտրությունից հետո մարդն ինքն իր մեջ որոշում է կայացրել. Շարմազանովը՝ արտահերթ ընտրությունների ժամկետների մասին (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին որոշումը Երևանի ավագանու ընտրություններում գրանցած արդյունքների հետևանքն էր:
«Ամեն ինչ պարզ ա, Կարգին Հայկոյի ընտրությունից հետո մարդն ինքն իր մեջ որոշում է կայացրել՝ «շատ լավ է՝ ունեմ էսքան տոկոս, էսօր հրաժարական եմ տալիս, 85 տոկոսը թող դառա 70, մեկ ա, Սահմանադրության համաձայն, 70-ից ավելի չեմ ունենա, մի երկու հատ էլ գրպանային ընդդիմություն կունենամ, կասեմ` գնացեք ինձ քննադատեք»:
Գրպանային ընդդիմություն կդառնա, կունենա «պոդկանտռոլնի» 100 տոկոսանոց պառլամենտ: Կյանքը ուրախ, ո՞վ ա տվել՝ հայ ժողովուրդը», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում: