05/10/2018 17:15
Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ինտերպոլի նախագահի անհետանալու կապակցությամբ
Ֆրանսիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետանալու կապակցությամբ, հայտնել է Europe 1 ռադիոկայանը:
Նրա տվյալներով՝ Հունվեյի մասին ոչ մի տեղեկատվություն չի ստացվել սեպտեմբերի վերջից, երբ նա Ֆրանսիայից ուղևորվեց Չինաստան: «Մեն Հունվեյը սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից ուղևորվել է Չինաստան: Սակայն նրա մեկնելուց հետո ոչ մի տվյալ չկա նրա գտնվելու վայրի վերաբերյալ», - ասված է Europe 1-ի հաղորդագրության մեջ:
Հետաքննությունն սկսվել է այն բանից հետո, երբ Հունվեյի անհետանալու մասին հայտնել է նրա կինը, որն ապրում է Լիոնում, որտեղ գտնվում է Ինտերպոլի կենտրոնակայանը: Մեն Հունվեյը Ինտերպոլը գլխավորել է 2016 թվականի նոյեմբերից, իսկ դրանից առաջ այդ պաշտոնն զբաղեցնում էր Միրեյ Բալեստրազին