05/10/2018 14:37
Ֆրանսիայի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Բաքվում դիվանագիտական աղբյուրը:
«Այցն ակնկալվում է հաջորդ շաբաթ, նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկում», - ասել է նա:
Նրա խոսքով, այցի շրջանակում նախատեսվում է նաև Ադրբեջանում ծովային պարեկության նավ կառուցելու մասին ֆրանսիական կողմի հետ պայմանագրի կնքում:
Նշենք, որ Է.Մակրոնը հոկտեմբերի 11-ին կայցելի Հայաստան` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար: