05/10/2018 01:15
Համագործակցելու եմ այն ուժերի հետ, որոնք չեն հանդիպել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ. Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախապատրաստվելու և մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին։
«Ես իմ թիմակիցների հետ նախապատրաստվելու եմ խորհրդարանական ընտրություններին: Հանդիպելու ու համագործակցելու ենք այն խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ, որոնք չեն հանդիպել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ: Ում ձայն կտան, նա էլ կտնտրվի; Ես ո՞նց համագործակցեմ դրանց՝ ՀՀԿ-ակաների հետ, դուք տեսաք 2015 թ-ին ինչ արեցին, 2015-ին ո՞վ կարող էր իմ տեղը դիմանալ», - «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասաց Գ.Ծառուկյանը։