05/10/2018 01:23
Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստանի» միջոցով չեն կարող գալ քաղաքականություն. Ծառուկյան
Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը կապ չունեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, «Ուրվագիծ» հաղորդման եթերում ասաց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Նրանք չեն կարող իմ կուսակցության միջոցով գան քաղաքականություն։ Եթե այդպիսի բան լինի՝ ես անբարոյական ընտանիքի զավակ եմ: Էս ժողովուրդը մեղք է, հերիք է խաբեք, ֆռցնեք: Ես տեսնում եմ իմ ժողովորդի ձգտումը, լավ ապրել են ուզում: Քաղաքապետի ընտրությունը սարքեցին շոու: Թաղապետերը, օլիգարխները ու՞մ աջակցեցին», - ասա նա։
«…Նիկոլ Փաշինյանը, որ Գյումրիից եկավ առաջին հանդիպմանը 800 հոգի մարդ կար հետը, հետո ո՞նց եղավ էդքան ավելացնել՞։ Ես ավտոյով ջրեր եմ ուղարկել, կարո՞ղ է՝ ասեն, չեմ ուղարկեմ: Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին որ ձերբակալեցին, ո՞վ էր նրանց կողքին: Ես հայտարարեցի, որ իմ ժողովրդի կողքին եմ։ Ես կանգնել եմ Նիկոլ Փաշինյանի կողքին։ Ես Սերժ Սարգսյանի հետ շատ սուր խոսակցություն եմ ունեցել: Իմ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանն անմիջապես զանգել է ինձ, ես ասել եմ՝ եթե քո գործընկերը լինեի, քո կողքին կլինեի: Ես ընդդիմադիր եմ, իմ ընդդիմադիր գործընկերների հետ եմ։ ...Երբ Սերժ Սարգսյանը մեր հայտարարությունից հետո հրաժարական տվեց, այդ ժամանակ սառույցը կոտրվեց, հազարավոր մարդիկ դուրս եկան: Խորհրդարանում 1/3-ը մենք ապահովեցինք Նիկոլ Փաշինյանի ընտրվելիս», - ասաց Գ.Ծառուկյանը։