05/10/2018 16:54
ՌԴ-ն ու Հնդկաստանը С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին համաձայնագիր են ստորագրել
Մոսկվան և Դելին ստորագրել են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին համաձայնագիր: Լուրը լրագրողների հետ զրույցի ժամանակ հաստատել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Համաձայնագիրն արդեն իսկ ստորագրված է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տվյալ գործարքը Հնդկաստանի համար կարժենա 5 մլրդ դոլար:
Օրեր առաջ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, խոսելով ՌԴ ղեկավարի հնդկաստանյան այցի մասին, ընդգծել էր, որ հանդիպումների ընթացքում առանձնահատուկ տեղ կհատկացվի երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության թեմային, կողմերը կքննարկեն նաև զինտեխնիկայի համատեղ արտադրման հեռանկարը: