05/10/2018 10:07
ԿԳ նախարարը փորձել է ամրացնել իր դիրքերը ՔՊ-ում, ինչն ահավոր դուր չի եկել Փաշինյանին. «Իրատես»
«Իրատես»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. «Փաշինյանի թիմում և ՔՊ-ում աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը. իրար հետ ճակատամարտեր են մղում ոչ միայն փոխվարչապետները, Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը, անգամ «սիրելի նախարար» Արայիկ Հարությունյանն ու Փաշինյանն են հայտնվել տարընթերցումների մեջ:
Ասում են նաև վերջերս ԿԳ նախարարը հերթական թուքումուրն է ստացել վարչապետից. վերջինիս զեկուցել են, որ այս տարի ակադեմիական տարկետում ստացած տղաների շարքում հայտնվել են ՔՊ-ական 5 ակտիվիստներ, որոնց կրթական մակարդակը և ուսումնական հաջողությունները, մեղմ ասած, հեռու են տարկետում տրամադրելու չափորոշիչներից: Նախարարը այդ քայլով փորձել է ամրացնել իր դիրքերը ՔՊ-ում, ինչն ահավոր դուր չի եկել Փաշինյանին»։