05/10/2018 16:34
Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին:
Բարսայի հարձակվողն այս տուրում դուբլի հեղինակ է դարձել «Տոտենհեմի» հետ խաղում (4:2):
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Մեսսին գերազանցել է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային, «Ռոմայից» Էդին Ջեկոյին և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին, որոնցից յուրաքանչյուրը երկրորդ տուրում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: