06/10/2018 10:00
«Ժամանակ». Ծառուկյանը որոշել է համագործակցության առաջարկ անել նաև «Սասնա ծռերին»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինտենսիվ բանակցություններ է սկսելու արտախորհրդարանական ուժերի հետ լայն դաշինքով արտահերթ ընտրություններին մասնակցելու համար։
Հնարավոր դաշնակիցների թվում են «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, Անդրիաս Ղուկասյանը, Սամվել Բաբայանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱԿ-ը և մի շարք այլ փոքր կուսակցություններ և քաղաքացիական շարժումներ։
Գագիկ Ծառուկյանը որոշել է համագործակցության առաջարկ անել նաև «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը, որի շատ անդամներ ազատության մեջ են հայտնվել «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորների երաշխավորությամբ և անձամբ Ծառուկյանի որպես գրավ տված գումարներով»: