06/10/2018 14:30
Ազնավուրի կնոջը վերջին երեսուն տարում հանրությունն առաջին անգամ տեսավ տեսախցիկների առաջ. Արտակ Հերիքյան. լուսանկար
Հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանը Facebook-յան իր էջում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված գրառում է արել:
«Ազնավուրի կնոջը` Ուլլա Թորսելին, վերջին երեսուն տարում առաջին անգամ հանրությունը տեսավ տեսախցիկների առաջ: Երգչի հիսուն տարվա կինը միշտ նախընտրում էր մնալ ստվերում. նրան չէր ուղեկցում շրջագայությունների ժամանակ, բարձրաշխարհիկ երեկույթների չէր գնում... Շառլի պատմելով՝ Ուլլան միշտ ասում էր` քե՛զ հետ եմ ամուսնացել, ոչ թե՝ քո մասնագիտության: Կատակում էր, թե շանսոնը Ազնավուրի սիրուհին է...
2005 թ.-ին Մոսկվայում հենց հարցարզրույցի ընթացքում Ուլլայից զանգ ստացավ.
- Տիկին Ազնավուրն է, միշտ պետք է իմանա` որտեղ եմ, ինչպես եմ ինձ զգում: Անհանգիստ է ինձ համար, - ասաց Ազնավուրը՝ համարյա Մուրադի հպարտությամբ:
Ակնարկեցի ուրիշ կանանց հետ սիրային հնարավոր արկածների մասին: Իսկ նա, թե` երբ մարդ ամուսնացած է և հաջող է ամուսնացած, ուրիշ կանայք չկան:
Շառլը խոստովանում էր, որ իր երրորդ կնոջից` շվեդուհուց, շատ բան է սովորել, մասնավորապես՝ հանդուրժողականություն: Ասում էր` նա ուրիշ` ավելի խիստ մշակույթի կրող է և կարողացավ կարգի հրավիրել ինձ, ճիշտ ուղի ցույց տալ», - գրել է լրագրողը: