07/10/2018 00:20
Հրազենային վնասվածքներից մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը
Shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը:
Ֆոտոլրագրողի հաղորդամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Կարո Կարապետյանը հիվանդանոց է տեղափոխվել Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում գտնվող «Այգի» հացատնից:
Հաղորդվում է նաև, որ ևս մեկ հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևանի «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: