08/10/2018 15:38
Կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին. Արման Սահակյան
Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը, որը ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին անդամ էր, հանդես է եկել հայտարարությամբ՝ կողմ արտահայտվելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։
«Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը, հայտարարում եմ, որ կողմ եմ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։ Համոզված եմ, որ ինձ հետ կհամաձայնվեն Շիրակի մարզի իմ ընտրողների ճնշող մեծամասնությունը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը։