08/10/2018 15:02
Բուլղարացի լրագրողուհուն զբոսայգում մահացած են գտել կոռուպցիայի վերաբերյալ եթերից հետո
Բուլղարացի լրագրողուհի Վիկտորյա Մարինովայի մարմինը՝ գլխին հասցված հարվածների և խեղդամահ անելու հետքերով, գտել են զբոսայգում: Իր վերջին հաղորդման ժամանակ նա պատմել է կոռուպցիոն սխեմաների մասին, որոնք բացահայտել են նրա գործընկերները:
30-ամյա Մարինովայի մարմինը հայտնաբերել են հոկտեմբերի 7-ին: Կնոջից վերցրել են հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցը: Նա մասամբ մերկացված է եղել և, ինչպես պարզել է հետաքննությունը, բռնաբարված: Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտնել է, որ հետաքննությունը բազմաթիվ հանցանշաններ ունի: Հանցագործին բռնելը ժամանակի հարց է:
Հետաքննությունը դիտարկում է բոլոր վարկածները, ներառյալ նաեւ Մարինովայի լրագրողական աշխատանքի հետ կապված վարկածը: Միջազգային կազմակերպություններն իշխանություններից պահանջել են հնարավորինս արագ պատժել մեղավորներին:
«Ցնցված եմ Բոււլղարիայում հետազոտող-լրագրող Վիկտորյա Մարինովայի սարսափազդու սպանությունից»,-Twitter-ում գրել է ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Առլեմ Դեզիրը: Մարինովան «Դետեկտոր» ծրագրի հաղորդավարն էր TVN բուլղարական հեռուստաալիքում: Նա լուսաբանում էր կոռուպցիայի թեման և պատմում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերն իրացնելիս կատարված չարաշահումների մասին: