08/10/2018 12:25
Հետքի վրա ենք. ՔԿ նախագահը՝ ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի սկանդալային գաղտնալսման մասին (Տեսանյութ)
ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում համապատասխան փորձաքննություններ են նշանակված և ընթանում է նախաքննություն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
Նա ասաց, որ այս գործով փորձաքննություններ իրականացնելու գործընթացում միջազգային փորձագետներ ներգրավելու անհրաժեշտություն չկա, քանի որ հայ մասնագետները պրոֆեսիոնալ են։
Գրիգորյանը դժվարացավ մանրամասներ հաղորդել՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիության սկզբունքը և ասաց, որ արդեն իսկ կազմվել է հարցաքննվող անձանց շրջանակը, փորձաքննությունները և այլն։
«Քրեական գործի առանձնահատկությունից ելնելով՝ ես չեմ կարող ասել, թե ովքեր են հարցաքննվող անձինք, ինչ ցուցմունք են նրանք տվել։ Ինչ վերաբերում է առգրավումներին, ձեզ հայտնի է, թե ինչ խուզարկություններ են կատարվել, ինչ գործողություններ են արվել։ Այս փուլում մանրամասներ հայտնելը ճիշտ չէ», - ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե գաղտնալսումը ներքի՞ն ուժերի կողմից է եզել, թե՞ արտաքին, ՔԿ նախագահը պնդեց, որ մանրամասներ չի կարող հայտնել։
Մյուս հարցին, թե հետքի վրա՞ են, Գրիգորյանը պատասխանեց կարճ. «Իհարկե»։