09/10/2018 10:23
Արարատ Միրզոյանը «Հանրապետական» խմբակցության պատգամավորների հետ քննարկել է արտահերթ ընտրությունների հարցը
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը «Հանրապետական» խմբակցության պատգամավորների հետ քննարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
«ԱԺ պատգամավորներ Կնյազ Հասանովի և Արսեն Միխայլովի հետ քննարկեցինք Հայաստանում քրդական և ասորական համայնքների խնդիրները։ Խոսեցինք նաև ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին», - Facebook-յան իր էջում գրել է Միրզոյանը։
Առաջին փոխվարչապետը հանդիպել է նաև Տաճատ Վարդապետյանի հետ։
«ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հետ քննարկեցինք Ջավախքին վերաբերող մի շարք հարցեր։ Խոսեցինք նաև ՀՀ ներքաղաքական իրավիճակի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին», - նշել է Ա. Միրզոյանը։