09/10/2018 23:04
Սամվել Մայրապետյանը կալանավորվեց երկու ամսով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով, այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Կարեն Բատիկյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Մայրապետյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»։ ՀՔԾ-ն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան:
Փաստաբանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ գործարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։