09/10/2018 18:05
Հայաստանում ու Ադրբեջանում կա նորովի տրամադրվածություն, որը կարող է խթանել լուծումներ գտնել ԼՂ հարցում. Միլս (Տեսանյութ)
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ սեպտեմբերի 21-ին հղված ուղերձին, որում ասել էր, թե առաջիկայում ի հայտ կգան հնարավորություններ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար։
Լրագրողը հիշեցրեց, որ նույն ուղերձը եղել էր նաև Ադրբեջանում՝ մայիսին։
«Թաքնված որևէ բան չկա երկու ուղերձներում», - ասաց Ռիչարդ Միլսը։
Նա ասաց, թե վերջին շրջանում երկու երկրներում քաղաքական զարգացումներ են տեսել։
«Անցած տարի ընտրություններին՝ Ադրբեջանում, իսկ այս տարի Հայաստանում մենք տեսանք դրամատաիկ փոփոխություններ։ Նախագահի ուղերձի այս խոսքերը վերաբերում են նրան, որ այժմ երկու երկրներում էլ կան նորովի լիցքեր, նորովի տրամադրվածություն, որը կարող է օգնել ու խթանել լուծումներ գտնելու, դա հույսի և ակնկալիքի դրսևորում է», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում։