09/10/2018 11:17
Սամվել Մայրապետյանի ձերբակալությունը՝ մութ պատմություն. ՀՔԾ-ն շարունակում է լռել
Հատուկ Քննչական ծառայությունը չի շտապում մանրամասներ հաղորդել գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանին ձերբակալելու հանգամանքների և հիմքերի վերաբերյալ։ Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՔԾ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ այս պահին նպատակահարմար չեն գտնում բացատրել, թե ինչու և ինչ հիմքերի հիման վրա է ձերբակալվել Սամվել Մայրապետյանը։
«Սամվել Մայրապետյանի ձերբակալության և նրան առնչվող քրեական գործի հանգամաքների մասին մենք տեղեկություն չենք տրամադրում», - Aysor.am-ին փոխանցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նշենք, որ ըստ մեր նախնական տեղեկությունների, Մայրապետյանի ձերբակալությունը Մարտի 1-ի քրեական գործի հետ կապ չունի։
Ավելի վաղ, նկատենք, տարածվել էր Սամվել Մայրապետյանին ձերբակալելու մասին տեղեկություն, որն ավելի ուշ հաստատեց ՀՔԾ-ն։ Շուտով կավարտվի Մայրապետյանի ձերբակալության համար օրենքով սահմանված ժամանակը, սակայն հայտնի չէ՝ արդյոք նրան մեղադրանք առաջադրվելո՞ւ է, թե ոչ։