09/10/2018 16:16
Բուլղարացի լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության համար կասկածվող անձը ձերբակալվել է
Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է հետաքննող լրագրող Վիկտորյա Մարինովայի սպանության համար կասկածվող անձին; Բուլղարիայի ազգային ռադիոն հայտնում է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ նա Ռումինիայի և Մոլդովայի քաղաքացի է: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Երկրի ՆԳՆ-ն պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել:
Հիշեցնենք, որ 30-ամյա Վիկտորյա Մարինովայի մարմինը հայտնաբերել էին կիրակի, Ռուսե քաղաքի զբոսայգում: Հանցագործները տարել են նրա հեռախոսը, մեքենայի բանալիներն ու ակնոցը: Նա կիսամերկ է եղել և, ինչպես պարզել է քննությունը, բռնաբարված:Մահը վրա է հասել գլխի հատվածում հարվածի և խեղդվածության հետևանքով: