«Մանոն» լիրիկական օպերայի պրեմիերա. համաշխարահային մակարդակի ներկայացում` Երևանում

11/10/2018 12:36

«Մանոն» լիրիկական օպերայի պրեմիերա. համաշխարահային մակարդակի ներկայացում` Երևանում


Հոկտեմբերի 7-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Ժյուլ Մասնեի «Մանոն» լիրիկական օպերայի պրեմիերան: Թատրոնի արտիստները, երգչախումբը և նվագախումբը երաժշտության միջոցով «պատմեցին» շեվալյե Դե Գրիեյի և գեղեցկուհի Մանոն Լեսկոյի սիրո պատմությունը:

Դիրիժոր Քրիստոֆեր Օքասեքը իր ձեռքերի հավասարակշռությամբ և երաժշտականությամբ կարողացավ փոխանցել Մասնեյի ֆենոմնալ մեղեդայնությունը, որը իր ողջ հմայքով ակնհայտորեն ներծծված էր ողջ երաժշտական կտավի մեջ:

Ֆրանկոֆոնիայի օրերին ընդառաջ, երբ ողջ Հայաստանում «իշխում է» ֆրանսիականության մթնոլորտ, այս պրեմիերան լավագույն տուրքն էր ֆրանսիական դասական արվեստին, քանզի բեմահարթակ էր բարձրացել մի կոմպոզիտորի ստեղծագործություն, ով շարունակելով Գունոյի և Բիզեի ավանդույթները, իր երաժշտական մելոսի շնորհիվ կարողացել էր դառնալ ֆրանսիական երաժշտական երկնակամարի ամենափայլուն աստղը, կոմպոզիտոր, ում անքննելի տաղանդը և օժտվածությունը օպերային ժանրում կարողացավ ապահովել նրա շռնդալից հաջողությունը Ֆրանսիայի և ողջ Եվրոպայի երաժշտական թատրոններում:



Իր առաջին բեմադրությունից հետո(1884 թ, Փարիզ, Opéra-Comique) «Մանոն» օպերան այնպիսի հաղթարշավ սկսեց, որ կոմպոզիտորի կյանքի օրոք բեմադրվեց մոտ 1000 անգամ: Եվ ահա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի համընդգրկուն աշխատանքի շնորհիվ «Մանոնի» կանգառը այս անգամ Հայաստանն էր:

Մեր թատրոնը ներկայացրեց մի օպերա, որի գրական հիմքը Աբբատ Պռեվոյի «Պատմություն շեվալյե Դե Գրիեյի և Մանոն Լեսկոյի մասին» (1731) նովելն էր. ռեալ սիրո պատմություն, որն իր ժամանակի ամենաընթերցված և պահանջված գրական ստեղծագործությունն էր համարվում: Ֆրանսիացի ընթերցողը այնքան սիրեց այս նովելը, որ այն դարձավ նաև Օբերի բալետի, Պուչինիի օպերայի գրական հիմքը նույնպես, իսկ Մանոն անունը դարձավ Ֆրանսիայի սիմվոլներից մեկը:

Ֆրանսիական կոմպոզիտորի ամենահեղինակավոր աշխատանքը, որտեղ համատեղված էին ֆրանսիական գալլիական ոճը, նատուրալիստական ու իմպրեսիոնիստական տարրերը, խանդավառորեն ընդունվեց հայ հասարակության կողմից: Հանդիսատեսի արձագանքը գերազանցեց բոլոր սպասումները: Արտիստների հրաշալի ձայները, նվագախմբի հավասարակշռված և էմոցիոնալ նվագը, ֆրանսիական կոլորիտային բեմադրությունը և իհարկե անզուգական երաժշտությունը ձուլվեցին միմյանց հետ և ստեղծեցին այնպիսի մթնոլորտ, որտեղ հանդիսատեսը չկարողացավ զսպել իր զգացմունքները. հոտնկայս և չդադարող ծափերը, թաց աչքերն ու բուռն ողջյուններն էին այն գնահատականը, որ հանդիսատեսը կարող էր բեմին փոխանցել դահլիճից:

Օպերայի լիբրետոն, որը մշակվել էր Ա. Մելյակի և Ֆ. Ժիլլի կողմից, զարգացրել էին սյուժեն առավել լայն, բազմաբնույթ և հյութեղ ֆոնի վրա: Օպերայի առանցքում Փարիզի քաղաքային կյանքն է տարբեր սոցիալական շերտերին պատկանող մարդկանց իրական կյանքը, որի առանցքում, իհարկե, երկու սիրահար զույգերի սիրո պատմությունն է:



Ներկայացման ռեժիսորն էր լատվիացի հայտնի ռեժիսոր Անդրեյս Ժագարսը, ով օպերայի գործողությունները 18-րդ դարից տեղափոխել էր 20-րդ դարի 60-ականների Փարիզ,այդ իսկ պատճառով, այն, ինչ տեղի էր ունենում բեմում, հիշեցնում էր ֆրանսիական հայտնի քաղաքային կյանքը իր բոհեմական կենցաղով: Շատ տպավորիչ էր տեսնել, թե ինչպես է ներկայացման ռեժիսորը կարողացել ստեղծել անզսպելի կրքի և պոետական նուրբ սիրո նրբերանգները մեկ ստեղծագործության մեջ:

Տեսարանները, որոնք բնութագրում էին ֆրանսիական կյանքը, ներկայացված էին գրականագիտական ճշգրտությամբ, իսկ դետալները և հագուստը հիշեցնում էին իսկական նրբանկատ ֆրանսիացու կերպար. լաքապատ կոշիկներ, մեծ գլխարկներ և կեղծամներ, ֆրանսիական ոճով դիմահարդարում:

Ինչպես ցանկացած մելոդրամ, այնպես և «Մանոն»-ը ռեժիսորից պահանջում էր տեսարանների և գործողությունների կոնտրաստներ. հյուրանոցից դեպի փարիզյան աղմկոտ փողոց, Սան Սյուլպիս եկեղեցուց դեպի խաղատուն և ահա այս հակադիր և տարբեր տեսարաններում պետք էր ստեղծել դրամատիկ ու երաժշտական ներդաշնակություն, որը տարբեր մասնագետների համատեղ ջանքերով հնարավոր եղավ տեսնել մեկ ընդհանրության մեջ:

Ռեժիսորի ամենամեծ պահանջը համոզիչ լինելն էր. երկար տարիների ռեիսորական փորձով Անդրեյս Ժագարսը օպերային երգիչների հետ աշխատում էր Ստանիսլավսկու դերասանական մեթոդով, որը կոտրել էր բոլոր կարծրատիպերը և օպերա բերել իրական դրամատիկ արտիստական ռեալիստական խաղ: Արտիստներից պահանջները մեծ էին, ոչ միայն պարտիտուրի գերազանց իմացություն, այլև դարաշրջանի և սիմվոլների:

Քրիստինա Պաստերնակը զգեստային լուծումներ էր գտել, այնպես, որ արտիստների երգչախումբի և մենակատարներ զգեստները համապատասխանեն Կոկո Շանելի և Դիորի բարձր ոճին: Հատուկ նրբաճաշակությամբ էին ընտրված Մանոնի զգեստները, որոնք համապատասխանում էին Իֆ Սեն-Լոռանի հավաքածուներին: 60-ականների նորաձևությունը, լիարժեք ազատության, սիրո և անսահման երջանկության զգացողության ժամանակաշրջանը հնարավոր եղավ փոխանցել դահլիճից և ամենակարևորն այն էր, որ Փարիզի այդ նրբանկատ բույրը, 60-ականների ճաշակը, զգացվեց նաև դահլիճում: Հանդիսատեսը հավատաց հերոսներին, հավատաց նրանց հարաբերություններին, տառապանքին, սիրուն և վայելեց այն:



Մերի Մովսիսյանը, ով մարմնավորում էր Մանոնի կերպարը, հիացրեց հանդիսատեսին իր կանտիլենային երգեցողությամբ: Հատկապես տպավորիչ էր Մանոնի գավոտը երրորդ գործողության մեջ, որտեղ առավել ցայտուն է բացահայտվում նրա կերպարի թե’ արտիստական և թե’ երգչական կողմը: Մանոնի լեյթեմաները` լինելով նրա զգացմունքայնության արտահայտման հիմնական ձևը, կարմիր թելի պես անցնում էին ողջ օպերայով և արտահայտում նրա տառապանքը և սերը:Բավականին երիտասարդ սոպրանոն կարողացավ ստեղծել իր կերպարի դրամատուրգիան`անմեղ սկզբում և տրագիկ վերջում:

Լիպարիտ Ավետիսյանը` լինելով գրական Դե Գրիեյի հետ գրեթե նույն տարիքում, նույնքան լավ էր զգում նրա զգացմունքները, որոնք կունենար հենց Դե Գրիեն, նրա հույսերը, կասկածները, սերը և խանդավառությունը: Նրա տենորը` իր լիրիկական կանտիլենայով և հախուռն զգացմունքայնությամբ համապատասխանում էր կոմպոզիտորի մելոդրամայի բոլոր պահանջներին: Նրա ձայնը նույնքան տպավորիչ էր, որքան և իր կերպարը, այն ներդաշնակության մեջ էր բոլոր առումներով:

Իսկ Դե Գրիեյի հայրը` Կոմս Դե Գրիեի դերակատար, բաս Հայկ Տիգրանյանը, զարմացրեց հանդիսատեսին իր հարուստ ձայնով, տեմբրի մեջ զգացվում էր իր կերպարին հատուկ ազնվականությունը, վեհությունը, պատվախնդրությունը, ով ոչ մի դեպքում չէր կարող զիջումների գնալ: Երգիչը կարողացել էր իր ազդեցիկ ձայնով, պրոֆեսիոնալ երգեցողությամբ և արտիստիզմով ստեղծել ազնվական ընտանիքի հոր իրական կերպար, ում զարմանքը ահռելի մեծ էր տեսնելով որդուն «սխալ» և ընտանիքի համար ոչ հարիր միջավայրում, բայց ներում չկա, քանզի հասարակությունը այն թույլ չէր տա:

Լեսկոյին մարմնավորող Կիմ Սարգսյանը իր փափուկ բարիտոնով կարողացավ ստեղծել խաղային և խարիզմատիկ կերպար: Նրա երգողոցության մեջ կար պրոֆեսիոնալիզմ, երաժշտականություն և լիրիկական մելոդրամային հատուկ ավանդույթներ:
Աշոտ Ղանթարջյանը` ով մարմնավորում էր Բրետինիի կերպարը, կարողացավ ճիշտ և գրագետ մատուցել այն, երգել Մասնեի երաժշտական ոճով ` պահպանելով 19-րդ դարի վոկալ ավանդույթները:

Օպերայի բոլոր դերակատարները`Ռուբեն Նուրիջանյան, Սոֆյա Բաղդասարյան, Թամարա Դադոյան, Գրետա Բագիյան, Խաչիկ Բեկյան մեկ ընտանիքի նման,մեծ ոգևորությամբ կարողացան մեզ փոխանցել ֆրանսիական ամենահայտնի ստեղծագործությունը, բոլորն էլ պրոֆեսիոնալ էին, բոլորն էլ ճիշտ կերպարի մեջ:

19-րդ դարի ֆրանսիական երաժշտությունից անմասն չէն կարող լինել խոսակցական հատվածները` ռեչետատիվները, որոնց ժամանակ հնչում էր երաժշտություն, որն էլ ապահովում էր մելոդրամա-յի իրական պատկեր: Իսկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երգիչները խոսում և երգում էին ճիշտ ֆրանսերեն: Իսկ այդ արդյունքը ապահովել էր Սերինե Թադևոսյանը, ով հսկայական լեզվական աշխատանք էր տարել երգիչների հետ, որի ընթացքում բացվել էին ֆրանսերեն լեզվի բոլոր գաղտնիքները:

Վոկալ բոլոր ավանդույթները, երգեցողական տեխնիկան և ֆրանսիական ոճին հատուկ նրբերանգները և այլ հմտությունների հետ աշխատել էր վոկալ հայտնի մասնագետ Աքսել Էվերարտը:

Կատարված աշխատանքը ահռելի էր, այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմաիակն թատրոնը շնորհիվ Կոնստանտին Օրբելյանի համաշխարահային մակարդակի ներկայացումներ ունի, քանզի նրա ահռելի ջանքերի և անասելի աշխատանքի արդյունքում այսօր մեր երգիչները վայելում են իրենց աշխատանքի պտուղները, հանդիսատեսի սերը և ջերմությունը:

Հեղինակ՝ Մշակութաբան Արմինե Տիգրանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:12 Սպասվում է բուք, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում Այսօր, 14:43 Ծաղկաձորում օրենքի խախտմամբ օտարված շուրջ 645 միլիոն դրամ արժողությամբ հերթական հողամասերը վերադարձվել են պետությանը Այսօր, 14:29 Անհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն Սիմոնյան Այսօր, 14:00 Ջերմուկը, թերևս, ամենաճիշտ վայրերից մեկն է արվեստն ու երաժշտությունը հնչեցնելու համար. Ժաննա Անդրեասյան Այսօր, 13:50 ՀԱՕԿ-ն ու «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» գործակցության հուշագիր են կնքել (Տեսանյութ) Այսօր, 13:46 Քովիդ թեստիս պատասխանը վերջապես վերջնականապես բացասական է. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:19 Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից Այսօր, 12:45 «Լինել առավել զգոն». ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:21 Իրանից Հայաստան վերադարձող ավտոբուսը, որում եղել է 25 ուղևոր, Սիսիան-Լծեն ճանապարհին կողաշրջվել է Այսօր, 12:16 «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամն» ամփոփում է 2024 թվականի արդյունքները (տեսանյութեր) Այսօր, 11:54 2025 թվականը դիմավորելու ենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 11:44 «Եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը». Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների աճ Այսօր, 11:14 Ձորաղբյուր-Ողջաբերդ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորակը Այսօր, 11:10 Բելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ Այսօր, 11:01 Ձյան հետևանքները. արգելափակումից դուրս է բերվել 35 տրանսպորտային միջոց, 48 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հունվարի 11-13-ը Արմավիրի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 10:29 Տիգրան Ավինյանը Վեդիին «շռայլ նվեր» է արել. Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ խնդրանքը չի մերժել Այսօր, 10:19 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 10:05 Հայաստանի շուրջ ահագնացող սպառնալիքներին Հայաստանի իշխանությունը դիմակայելու որևէ ռեսուրս չի կուտակում. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:42 Արդեն 16 տարի ամեն օր գրում եմ ու թու, թու, թու՝ դեռ չեմ բողոքում․ Փաշինյան Այսօր, 09:21 «Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել Այսօր, 09:16 «Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը Այսօր, 09:14 «Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում Այսօր, 09:11 «Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա Այսօր, 09:08 «Փաստ». Ինչու է Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել աշխատանքից Այսօր, 09:07 «Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի 27/12/2024 22:11 Արյան մեջ կալցիումի բարձր ցուցանիշը հանգեցնում է հիպերկալցեմիայի 27/12/2024 21:52 Անասունները փախել են գոմից, անասնապահը խաբել է, թե գողացել են 27/12/2024 21:32 Գերմանիայի նախագահը ցրեց Բունդեսթագը, արտահերթ ընտրություններ կանցկացնեն 27/12/2024 21:05 «Ծնվել եմ Արցախում». ծրագիր Արցախից տեղահանված տաղանդավոր երիտասարդ երաժիշտների համար՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 27/12/2024 20:45 Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում ձյուն է տեղում 27/12/2024 20:29 Հայաստանից Ռուսաստան ավիաչվերթները կիրականացվեն ըստ գրաֆիկի, Ռուսաստանի հետ օդային հաղորդակցությունը չի սահմանափակվի․ ՏԿԵՆ 27/12/2024 20:14 Սրատուտային վարակի՝ էնտերոբիոզի առաջացման պատճառներն ու ռիսկի գործոնները 27/12/2024 19:54 Շանթ Սարգսյանը կիսում է առաջին հորիզոնականը Վոլոդար Մուրզինի, Լենիեր Դոմինգեսի և Դանիել Նարոդիցկու հետ․ Աշխարհի արագ շախմատի առաջնության առաջին խաղային օրվա արդյունքները 27/12/2024 19:36 Ստեփանակերտի քաղաքապետին առաջադրված մի աբսուրդ մեղադրանքը փոխվել է մեկ այլ՝ նույնքան աբսուրդ մեղադրանքի 27/12/2024 19:15 Ռոբերտ Քոչարյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավորները քննարկել են ներքաղաքական խնդիրները, արտաքին խորացող մարտահրավերները 27/12/2024 19:01 Հայաստանի կառավարությունը 2,5 միլիոն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով 27/12/2024 18:46 Հարգանք ու լավագույն ցանկություններ կարևոր առաքելություն ունեցողներին՝ դիրք պահող, երկիր պահող մարդկանց․ Տիգրան Աբրահամյան 27/12/2024 18:29 Միրզոյանը Լիտվայի արտգործնախարարի հետ քննարկել է՝ ինչպես խորացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները 27/12/2024 18:15 «Հայտ ներկայացնել և Հայաստանը դարձնել BRICS-ի գործընկեր պետություն»․ Հանրային նոր նախաձեռնություն 27/12/2024 17:58 Կոնվերս Բանկ. Համատեղ ուժերով՝ հեռավոր գյուղերի երեխաների համար 27/12/2024 17:45 Նիդեռլանդներից Հայաստան ուղարկված ծանրոցում թմրամիջոց է հայտնաբերվել 27/12/2024 17:25 «Փաշինյանը ժողովրդի աչքերին նայելով՝ խաբում է»․ Վարդան Օսկանյանը ներկայացրեց բանակցային պրոցեսի հիմք հանդիսացող փաստաթուղթը, որում ամրագրվել էր Արցախի ինքնորոշման իրավունքը 27/12/2024 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ 27/12/2024 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ 27/12/2024 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել 27/12/2024 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ 27/12/2024 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը 27/12/2024 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում 27/12/2024 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ 27/12/2024 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ 27/12/2024 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում 27/12/2024 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան 27/12/2024 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում 27/12/2024 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ 27/12/2024 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը 27/12/2024 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ 27/12/2024 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել 27/12/2024 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի 27/12/2024 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը 27/12/2024 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ 27/12/2024 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ 27/12/2024 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար 27/12/2024 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ 27/12/2024 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով 27/12/2024 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին 27/12/2024 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան 27/12/2024 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ 27/12/2024 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա 27/12/2024 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) 27/12/2024 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել 27/12/2024 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ 27/12/2024 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ 27/12/2024 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան (Տեսանյութ) 27/12/2024 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ 27/12/2024 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) 27/12/2024 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել 27/12/2024 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին 27/12/2024 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև 27/12/2024 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան 27/12/2024 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը 27/12/2024 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է 27/12/2024 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան 27/12/2024 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում 27/12/2024 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև 27/12/2024 10:42 Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան 27/12/2024 10:29 «Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է 27/12/2024 10:21 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը 27/12/2024 10:14 Եթե մեր երկրում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու․ Նիկոլ Փաշինյան 27/12/2024 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 27/12/2024 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին 27/12/2024 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան 27/12/2024 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին 27/12/2024 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով 27/12/2024 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը 27/12/2024 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու 27/12/2024 08:53 «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը 27/12/2024 08:51 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը

Տվյալ բաժնի վերջին նյութերը