11/10/2018 10:01
Իշխանությունները փորձում են «ՔՊ» անդամներին դարձնել Էջմիածնի քաղաքապետ ու ԵԿՄ նախագահ, ապա բաց թողնել Մանվել Գրիգորյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը տեղի է ունեցել Մանվել Գրիգորյանի կալանքի հարցի քննությունը։ Ըստ մեր աղբյուրների՝ քանի որ գործը հարուցված է միայն զենքի մասով, բավականին ծանր առողջական վիճակում գտնվող Մանվելի հարազատներն ու փաստաբանները հույս են ունեցել, որ գրավի դիմաց նրա կալանքը կփոխարինվի երկրից չբացակայելու ստորագրությամբ, սակայն քննիչը հանդես է եկել կալանքը երկարացնելու միջնորդությամբ, որը բավարարվել է։
Բանն այն է, որ իրավապահները ոչ միայն ցանկանում են ցուցմունք կորզել Մանվել Գրիգորյանից՝ Քոչարյանի մասով, այլև ընտրություններն են՝ Էջմիածնի քաղաքապետի և ԵԿՄ նախագահի։ Չեն ցանկանում, որ գեներալն ազատության մեջ լինի այդ ժամանակ։ Իշխանությունները փորձում են «ՔՊ» ներկայացուցիչ Դիանա Գասպարյանին՝ քաղաքապետ, Սասուն Միքայելյանին՝ ԵԿՄ նախագահ դարձնեն, որից հետո, ըստ նույն աղբյուրների, արդեն հնարավոր է Մանվելին բաց թողնել։ Սակայն խնդրում ևս մեկ նրբություն կա․ վերջին շրջանում Փաշինյան-Սասուն լարված հարաբերությունները թույլ չեն տալիս, որ հարցը վերջնական լուծում ստանա, երկրապահների մի ստվար մասն էլ չի ցանկանում, որ Սասունը դառնա ԵԿՄ նախագահ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում