11/10/2018 10:09
Հայկ Մարությանը «քենսըլ» է արել Երևանի օրվա ծրագրի միջոցառումների մեծ մասը` կրճատելով ծախսերը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը թեև դեռ երդմնակալության պրոցեդուրան չի անցել՝ այն կկայանա հոկտեմբերի 13-ին, սակայն, ըստ էության, ստանձնել է քաղաքապետի պաշտոնը և անցել իր պարտականությունների կատարմանը։ Առաջին գործերից մեկը, մեր տեղեկություններով, եղել է Երևանի 2800-ամյակի տոնակատարության ծրագրի ուսումնասիրությունն ու մեծապես կրճատումը։ Մեզ ասացին, որ տոնի համար նախապես 1 միլիարդ 700 միլիոն դրամ է նախատեսված եղել, Մարությանը միջոցառումների մեծ մասը «քենսըլ» է արել՝ ծախսերը կրճատելով մինչև 300 միլիոն դրամի։ Նա ավելի շատ կրճատելու ցանկություն է ունեցել, սակայն փողի մի մասն արդեն ծախսված է եղել, պայմանագրերը՝ կնքված»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում