12/10/2018 09:40
«Ժամանակ». Վարչապետի հրաժարականից հետո ուժայինները կանցնեն ուժեղացված ծառայության ռեժիմի
«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո Հայաստանի ուժային կառույցներն անցնելու են ուժեղացված ռեժիմով ծառայության:
Դեռևս վտանգ կա, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ, օգտագործելով բանակում ու ուժային կառույցների միջին օղակներում ունեցած իրենց ազդեցությունը և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում առաջացած դժգոհությունը, կարող են ըմբոստության ալիք բարձրացնել: Չնայած այս սցենարը քիչ հավանական է հաջողության որևէ շանս չունենալու պատճառով, սակայն իշխանությունները հասկանում են, որ ավելորդ զգոնությունը չի խանգարի»: