12/10/2018 17:30
Ֆինանսական G20-ը պայմանավորվել են վերացնել լարվածությունը համաշխարհային առևտրում
G20-ի երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել է վերացնել լարվածությունը համաշխարհային առևտրում, որը կարող է վայրիվերումների հանգեցնել ֆինանսական շուկաներում, հայտարարել է Արգենտինայի ֆինանսների նախարար Նիկոլաս Դուխովնեն՝ Ինդոնեզիայի Բալի կղզում ելույթ ունենալով ֆինանսական G20-ի չորրորդ հանդիպման երկօրյա աշխատանքային նիստերի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մենք համաձայնեցինք, որ միջազգային առեւտուրն աճի կարեւոր շարժիչն է և մեզ հարկավոր է վերացնել լարվածությունը, որը կարող է բացասաբար ազդել շուկայի տրամադրությունների վրա և ուժեղացնել ֆինանսական անկայունությունը»,-ասել է Դուխովնեն:
Նա հայտնել է, որ նախարարներն ու ԿԲ-ների ղեկավարները քննարկել են համաշխարհային տնտեսության հեռանկարները, որոնք մնում են դրական:
Հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան խորհրդակցությունների շրջանակում, պատվիրակությունների 50-ից ավելի ղեկավարներ անցկացրել են նստաշրջաններ՝ նվիրված միջազգային ֆինանսական խնդիրներին, Աֆրիկայում մասնավոր ներդրումների խթանման նախաձեռնությանը և ֆինանսական ինտեգրացման օրակարգին: