12/10/2018 13:13
Մամաևն ու Կոկորինը կալանավորվել են
Մոսկվայի դատարանը՝ խուլիգանության գործով, մինչև դեկտեմբերի 8-ը կալանավորել է «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Պավել Մամաևին և «Կրասնոդարի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինին:
«Դատարանը բավարարել է միջնորդությունը՝ որպես խափանման միջոց Պավել Մամաևի և Ալեքսանդր Կոկորինի համար ընտրել կալանավորումը մինչև դեկտեմբերի 8-ը», — հայտարարել է դատարանը:
Հոկտեմբերի 8-ին Կոկորինը և Մամաևը Մոսկվայում ծեծել են ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին, ով գանգուղեղի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այդ ծեծկռտուքից հետո ֆուտբոլիստները սրճարանում հարձակվել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի և Սերգեյ Գայսինի վրա: