12/10/2018 12:52
Ջիվան Գասպարյանը դարձավ 90 տարեկան
ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանն այսօր դարձավ 90 տարեկան:
Ջիվան Գասպարյանը ծնվել է 1928 թվականին՝ Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Փոքր էր, երբ մայրը մահացավ, ու քանի որ հայրը Երկրորդ Համաշխարհային պատերազմում էր գտնվում, ինքը մեծացել է որբանոցում:
Դուդուկ սկսել է նվագել 6 տարեկանից՝ ինքնուս: 1949 թվականին միանում է Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլին:
Նշանավոր երաժիշտը Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ է: