15/10/2018 18:27
ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա՝ Փաշինյանի սպասվող հրաժարականի և ԱԺ լուծարման պատճառով
«ՀԱՊԿ ԽՎ նիստի անցկացումը որոշվել է տեղափոխել։ Եվ հիմա այդ մասին հայտարարեց Վյաչեսլավ Վոլոդինը՝ Պետդումայի խորհրդի նիստին։ Այն անց ենք կացնելու հոկտեմբերի 29-30-ը՝ Մոսկվայում, ոչ թե Հայաստանում», - ասել է Կալաշնիկովը։
Ըստ նրա՝ որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ։
Այդ իսկ պատճառով, նշել է Կալաշնիկովը, ՀԱՊԿ ԽՎ նիստը «հանգիստ կերպով կտեղափոխվի Մոսկվա»։
«Իսկ երբ Հայաստանում ամեն բան կարգին կլինի, կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ», - եզրափակել է Կալաշնիկովը։