15/10/2018 14:15
Ֆրանսիայի հարավում մոլեգնող հեղեղումից առնվազն հինգ մարդ է մահացել
Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումից մահացածների թիվը հասել է հինգի, հայտնում է FMTV հեռուստաալիքը՝ հղում անելով օդի դեպարտամենտի պրեֆեկտ Ալեն Տիրիոյին:
Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհվածի և երկու անհայտ կորածների մասին:
Տարերքի զոհերից մեկը Վիլարդոնել կոմունայի միանձնուհի է: Կյուկսակի կոմունայում տեղի մի բնակիչ վնասվածքներ է ստացել տան փլվելուց հետո:
Ավելի վաղ Ֆրանսիայի Meteo France օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ երկուշաբթի եղանակային անբարենպաստ պայմանների մասին նախազգուշացման առավելագույն կարմիր մակարդակ է հայտարարված Ֆրանսիայի հարավի Օդի դեպարտամենտում սաստիկ անձրևների պատճառով: