15/10/2018 11:00
Ֆրանկոֆոնիայի արդյունքները. Ֆրանսիական ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել
Ֆրանսիական ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել:
«Սկսում ենք խոսել արդյունքներից: Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել: Poma-ն ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկն է աշխարհում, որն ավելի քան 7800 ճոպանուղիների և տարատեսակ ատրակցիոնների հեղինակն է աշխարհով մեկ սփռված հանգստյան գոտիներում», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը: