15/10/2018 13:21
ՀԲ-ն օգնելու է Ինդոնեզիային վերացնել երկրաշարժի հետևանքները
Համաշխարհային բանկը 1 մլրդ դոլարի ֆինանսական աջակցություն է տրամադրելու Ինդոնզիային՝ Լոմբոկ և Սուլավեսի կղզիներում երկրաշարժի հետևանքների վերացման համար:
«Կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում՝ օգնություն տրամադրելու համար: Այժմ մենք մտնում ենք վերականգնման փուլ (ենթակառուցվածքների) և այս կապակցությամբ Ինդոնեզիային տրամադրում ենք 1 մլրդ դոլարի աջակցություն», - ասել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:
Նշվում է, որ միջոցները կուղղվեն ճանապարհների, դպրոցների, կամուրջների, հիվանդանոցների վերականգնման համար, նաև աղետից տուժած 150 հազար ընտանիքներին: